«Կարամազով եղբայրները» ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դոստոևսկու վերջին վեպն է՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Սա մի կոթողային վեպ- սինթեզ է, որ ամփոփում է Դոստոևսկու բոլոր ստեղծագործական ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ամբողջ կյանքի ընթացքում: Մարդկային կեցության էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքվում են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանուտում: