«Պատվիրակը» ճապոնացի գրող Յոկո Տավադայի անտիուտոպիստական ստեղծագործություն է: Վեպի գործողությունները տեղի են ունենում Ճապոնիայում, որտեղ տեխնածին աղետ է տեղի ունեցել, աղտոտվել են հողը, օդն ու ջուր, ուտելիքների մեծ մասը դարձել է ոչ պիտանի: Երկիրը կառավարություն որոշում է կայացրել փակել երկրի սահմանները և Ճապոնիան հայտնվել է աշխարհից մեկուսացվածության մեջ: Վեպն կառուցված է տարեց Յոշիրոյի և նրա ծոռան՝ Մումեյի երկխոսությունների, հիշողությունների ու ապագայի պատկերացումների հաջորդական անցումներով: Յոշիրոն խորը ցավ ու ամոթ է ապրում բնության հանդեպ ավագ սերնդի անխոհեմ պահվածքի և երիտասարդ սերնդին որպես ժառանգություն փոխանցած «վթարված» աշխարհի համար: Մումեյը՝ որպես նոր սերնդի Պատվիրակ, պետք է կարողանա հաղթահարել երկրի փակ սահմանները՝ ամբողջ աշխարհին պատմելու տեղի ունեցածը՝ օգնելով կանխարգելել նման տեխնածին աղետները: Իր մռայլ կանխատեսումներով հանդերձ՝ վեպը գրված է մեծ հումորով, վեպում նշանակալի տեղ են գրավում ճապոնական կենաձևի, մշակույթի, տաբուների հաղթահարման բազմաթիվ հարցեր, որոնք վեպի ընթերցանությունը դարձնում են ուշագրավ: